ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զղջում՝ խոստովանանքից առաջ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զղջում՝ խոստովանանքից առաջ

Երբ խոստովանանքի ես գնում, սրտանց զղջա գործածդ մեղքերի համար, մանավանդ՝ մահացու մեղքերիդ համար։ Միշտ աչքիդ դիմաց ունեցիր մեղքերդ, որպեսզի խոնարհ մնաս և չընկնես ինքնահավանության մեջ, և կարողանաս Աստծուց թողություն գտնել։ Աստված սիրում է զղջումդ տեսնել, նույնիսկ երբ երկար տարիներ անմեղ ես ապրում։ Աստված քեզ կյանքն ու ժամանակն է տալիս, նաև ներում է մեղքերդ, որպեսզի ամբողջ սրտով Իրեն սիրես։

Երբ քահանան մեղքերիդ արձակում է տալիս, վստահությունն ունեցիր, որ վայելում ես Աստծո ողորմությունը և մի՛ ասա ոմանց նման, թե՝ Արդյո՞ք Աստված ներեց մեղքերս։ Երբ ջանացել ես լավ կերպով կատարել խոստովանանքդ՝ վստահելով Հիսուսի բարությանն ու ողորմությանը, պետք չէ այդուհետև խղճահարության մեջ ընկնես, ինչը որ արգելք է Աստծուն սիրելու մեջ առաջանալուդ։

Սովորություն արա՛ յուրաքանչյուր խոստովանանքիցդ հետո Հիսուսին վստահելու աղոթք էլ անել, և հեռացրո՛ւ քեզնից ամեն տեսակ վախ, որ սատանան կարող է միտքդ բերել։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։