Ե) ՌԻՍԿԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ Ո՛Չ ՄԻ ԳԵՂԱՀԱՐԴԱՐՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

Ե) ՌԻՍԿԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ Ո՛Չ ՄԻ ԳԵՂԱՀԱՐԴԱՐՈՒՄ

Եթե կանանց կենտրոնական դերակատարությունը որպես ականատես վկաներ ի նկատի է առվել որպես առանձին արգումենտ, խոսքը սակայն չի վերաբերվում միակ մեծապես ''ռիսկային'' տարրին, որ գտնվում է զատկական պատմությունների ներսում և առընչություն ունի դրանց արժանահավատության հետ։
Այս արգումենտին կապակցված կերպով կարող ենք հաշվի առնել փաստը, որ զատկական պատմությունները գրեթե ամբողջովին զուրկ են փառավոր աստվածահայտնություններից և աստվածաբանական մեկնաբանություններից ու գեղահարդարումներից, ինչը մինչդեռ սպասելի կլիներ ուշ շրջանում շարադրված գրությունից, քանի որ հեղինակները բավարար ժամանակ կունենային աստվածաբանական մեկնաբանությունների և հինկտակարանյան գրությունների վերընթերցման համար։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։