Ժ. – Պսակ կամ Ամուսնություն – Գրադարան – Mashtoz.org

Ժ. – Պսակ կամ Ամուսնություն

541. – Պսակն ո՞վ հաստատեց:

– Պսակն Աստված հաստատեց աշխարհի սկզբից՝ տղամարդու ու կնոջ միջև սեր հաստատելու և մարդկությունը բազմացնելու նպատակով, իսկ հետո Քրիստոսն այն Եկեղեցու Սուրբ Խորհրդի աստիճանի բարձրացրեց՝ այն սրբացնելու համար։

 

542. – Ո՞վ է Պսակի պաշտոնյան:

– Պսակի պաշտոնյան երկու ամուսիններն են, որ խորհուրդը կատարում են՝ հայտնելով իրենց փախադարձ հավանությունը Եկեղեցու ներկայացուցիչ քահանայի առջև, որ օրհնում է նրանց միությունը։

 

543. – Որո՞նք են Պսակի նյութն ու ձևը:

– Պսակի խորհրդի նյութը երկու ամուսինների միջև կնքված և փոխադարձ հավանությամբ ընդունված դաշինքն է, իսկ ձևն են այն խոսքերը, որոնցով իրար հավանություններն են հայտնում քահանայի և վկաների առջև։

 

544. – Պսակի խորհուրդն ի՞նչ արգասիքներ ունի:

– Պսակի խորհուրդը տալիս է այն շնորհները, որոնք կարևոր են սրբությամբ և հավատարմությամբ կատարելու համար իրենց վիճակի պարտականությունները, և գլխավորապես՝ սիրով ապրելու և քրիստոնեաբար կրթելու համար իրենց զավակներին։

 

545. – Պսակը կարո՞ղ է լուծարվել:

– Ո՛չ, Պսակի կապն անլուծանելի է մինչև մահ, քանի որ Քրիստոսն ասաց. «Ինչը որ Աստված միացնում է, մարդը չպետք է բաժանի»: Միայն երբ ամուսիններից մեկը մահանում է, դաշինքի կապը բնական ճանապարհով խզվում է, և ողջ մնացած կողմը կարող է նորից ամուսնանալ։

 

546. – Պսակը պետք է ընդունել շնորհի վիճակի մե՞ջ:

– Այո՛, Պսակը կենդանարար խորհուրդ լինելով՝ այն պետք է շնորհի վիճակի մեջ ընդունել, եթե ոչ՝ ապա սրբապղծություն կլինի, ուստի լավ է նախապես խոստովանվել և հաղորդվել, կամ գոնե կատարյալ զղջում անել։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Պսակը միշտ Եկեղեցու խորհո՞ւրդ է եղել։
– Ո՞վ է Պսակի պաշտոնյան:
– Պսակի խորհուրդը կարելի՞ է կրկնել։
– Քրիստոնյաների համար ամուսնալուծությունը ներելի՞ է: Ավետարանն ի՞նչ է ասում այդ մասին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։