ԺԷ. – Աստվածաշունչ և Սրբազան Ավանդություն – Գրադարան – Mashtoz.org

ԺԷ. – Աստվածաշունչ և Սրբազան Ավանդություն

232. – Ի՞նչ է Աստվածաշունչը:

– Աստվածաշունչը Փրկության պատմությունն է, մարդկության պատմության մեջ Աստծո փրկարար միջամտությունների պատմությունը:

 

233. – Աստվածաշունչը մե՞կ գիրք է:

– Ո՛չ, Աստվածաշունչը դա բազմաթիվ գրքերի ժողովածու է։ Այն բաժանվում է երկու մասի. Հին Կտակարան (մինչև Քրիստոսի ծնունդը) և Նոր Կտակարան (Քրիստոսի ծննդից հետո): Հին ու Նոր Կտակարաններն էլ իրենց հերթին բաժանվում են տարբեր գրքերի ու գրքերի խմբերի, որոնք շարադրվել են մոտավորապես 1.600 տարվա ժամանակահատվածում, Ք.ա. 1500 թվականից մինչև Ք.հ. 100 թվականը:

 

234. – Որո՞նք են Հին Կտակարանի գրքերը:

– Դրանք են.

Հնգամատյանի գրքերը.

1) Ծննդոց.
2) Ելք.
3) Ղևտական.
4) Թվեր.
5) Երկրորդ Օրենք.

Պատմական գրքերը.

6) Հեսու.
7) Դատավորներ.
8) Հռութ.
9) Թագավորների Առաջին (կամ Սամուելի Առաջին).
10) Թագավորների Երկրորդ (կամ Սամուելի Երկրորդ).
11) Թագավորների Երրորդ (կամ Թագավորների Առաջին).
12) Թագավորների Չորրորդ (կամ Թագավորների Երկրորդ).
13) Մնացորդաց Առաջին.
14) Մնացորդաց Երկրորդ.
15) Եզրաս Առաջին.
16) Եզրաս Երկրորդ.
17) Նէեմիա.
18) Եսթեր.
19) Հուդիթ.
20) Տովբիթ.
21) Մակաբայեցիների Առաջին.
22) Մակաբայեցիների Երկրորդ.
23) Մակաբայեցիների Երրորդ.

Իմաստասիրական գրքերը.

24) Սաղմոսներ.
25) Առակներ.
26) Ժողովող.
27) Երգ Երգոց.
28) Իմաստություն Սողոմոնի.
29) Սիրաք.
30) Հոբ.

Մարգարեական գրքերը.

31) Եսայի.
32) Օվսէէ.
33) Ամոս.
34) Միքիա.
35) Հովել.
36) Աբդիու.
37) Հովնան.
38) Նավում.
39) Ամբակում.
40) Սոփոնիա.
41) Անգէ.
42) Զաքարիա.
43) Մաղաքիա.
44) Երեմիա.
45) Բարուք.
46) Ողբ.
47) Դանիէլ.
48) Եզեկիէլ:

 

235. – Որո՞նք են Նոր Կտակարանի գրքերը:

– Դրանք են.

Ավետարանները.

1) Մատթեոսի.
2) Մարկոսի.
3) Ղուկասի.
4) Հովհաննեսի.

Պատմական մեկ գիրք.

5) Գործք Առաքելոց.

Պողոս Առաքյալի Նամակները.

6) Հռոմեացիներին.
7) Առաջին Նամակը Կորնթացիներին.
8) Երկրորդ Նամակը Կորնթացիներին.
9) Գաղատացիներին.
10) Եփեսացիներին.
11) Փիլիպեցիներին.
12) Կողոսացիներին.
13) Առաջին Նամակը Թեսաղոնիկեցիներին.
14) Երկրորդ Նամակը Թեսաղոնիկեցիներին.
15) Առաջին Նամակը Տիմոթեոսին.
16) Երկրորդ Նամակը Տիմոթեոսին.
17) Տիտոսին.
18) Փիլիմոնին.
19) Եբրայեցիներին.

Առաքյալների Ընդհանրական Նամակները.

20) Հակոբոս Առաքյալի.
21) Պետրոս Առաքյալի Առաջին.
22) Պետրոս Առաքյալի Երկրորդ.
23) Հովհաննես Առաքյալի Առաջին.
24) Հովհաննես Առաքյալի Երկրորդ.
25) Հովհաննես Առաքյալի Երրորդ.
26) Հուդա Առաքյալի.

Մարգարեական մեկ գիրք.

27) Հովհաննես Առաքյալի Հայտնությունը:

 

236. – Աստվածաշունչը Քրիստոնեական Հավատքի միա՞կ աղբյուրն է:

– Աստվածաշունչը Քրիստոնեական Հավատքի առաջնային ու հիմնական աղբյուրն է, բայց Աստվածաշունչը կարիքն ունի ճշգրիտ ու անսխալ մեկնության, որը կատարվել և կատարվում է Ընդհանրական Եկեղեցու կենդանի Ավանդության մեջ: Ուստի էական կարևորություն ունի, որ Աստվածաշունչը մենք կարդանք Եկեղեցու Սրբազան Ավանդության և Վարդապետության կողմից տրվող բացատրությունների ու մեկնությունների օգնությամբ, տարատեսակ հոգեկործան սխալներից խուսափելու համար:

 

237. – Ի՞նչ ենք հասկանում ասելով Եկեղեցու կենդանի Ավանդություն և Վարդապետություն: Որտե՞ղ են դրանք արտահայտվում:

– Ավանդությունը արտահայտվում է Եկեղեցու կողմից դարերի ընթացքում պաշտոնապես ճանաչված Հայրապետների ու Աստվածաբանների գրություններում, իսկ Վարդապետությունն արտահայտվում է Հռոմի Սրբազան Քահանայապետի (Պապի) և նրա հետ կատարյալ հաղորդության մեջ գտնվող Եպիսկոպոսների քարոզներում ու պաշտոնական վավերագրերում, մանավանդ՝ Եկեղեցու Տիեզերական Ժողովների կողմից ընդունված փաստաթղթերում:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է Աստվածաշունչը։
– Որո՞նք են Հին Կտակարանի գրքերը։
– Որո՞նք են Նոր Կտակարանի գրքերը։
– Ի՞նչ է Սրբազան Ավանդությունը և որտե՞ղ է այն արտահայտվում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։