10-11. Հուդայի դավաճանությունը – Գրադարան – Mashtoz.org

10-11. Հուդայի դավաճանությունը

→ Մտթ 26, 14-16; Ղկս 22, 3-6
 
10Եվ Հուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Նրան մատնի նրանց: 11Եվ լսելով՝ նրանք ուրախացան և խոստացան նրան փող տալ: Եվ նա խորհում էր, թե Նրան ինչպե՛ս հարմար պահի մատնի նրանց:
14, 10-11 - «մատնի». Հուն. «παραδοῖ» - «պառադոի». Տե՛ս Մտթ 26, 2+-ի երկրորդ մասը: ꟷ
- «Տասներկուսից մեկը». Ընդգծելով փաստը, որ մատնիչը Տասներկուսից մեկն էր, Ավետարանիչները մի կողմից կամենում են առավել ցայտուն դարձնել այդ դավաճանության անարգությունը, մյուս կողմից՝ ինքնաքննադատական խոնարհ խոստովանություն են կատարում առ այն, որ իրենք էլ կատարյալ հոգիների խմբավորում չէին: ꟷ
- «փող». Հուն. «ἀργύριον» - «առգյուռիոն». Բառացի՝ արծաթ: Մատթեոսը ճշգրտում է. «երեսուն արծաթադրամ» (տե՛ս Մտթ 26, 15 և 26, 15+):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։