Մարկոսի Ավետարանը հայրախոսական գրականության մեջ – Գրադարան – Mashtoz.org

Մարկոսի Ավետարանը հայրախոսական գրականության մեջ

Մարկոսի Ավետարանի հայրախոսական շրջանի մեկնություններն անհավատալիորեն սակավաթիվ են: Որպես առանձին մեկնություններ կարող ենք հիշատակել ընդամենը երեքը. առաջինը պատկանում է Հերոնիմոս Ստրիդոնացու (347-420), երկրորդը՝ Բեդա Պատվելու (673-735), երրորդը՝ բյուզանդացի աստվածաբան Էութիմիոս Զիգաբենոսի (12րդ դար) գրչին:

Դրա պատճառն այն է, որ Մարկոսի Ավետարանը Հայրերի կողմից միշտ նկատվել է որպես Մատթեոսի Ավետարանի համառոտությունը, և հետևաբար՝ նրանք իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են առաջին Ավետարանի վրա:

Հայ իրականությունը ևս արտացոլել է, ինչպես միշտ, Ընդհանրական Եկեղեցում տիրող իրավիճակը: Նոր Կտակարանի գրքերը մեկնող Հայրերի աշխատություններից ծաղկաքաղ կատարելով՝ Մարկոսի Ավետարանի մեկնություններ են գրել Բարսեղ Շնորհալի Մաշկևորցին (1280՞-1345՞) և Աբրահամ Վրդ. Կոստանդնուպոլսեցին 19րդ դարում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։