
Ավետարանի շարադրման թվականը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
Մարկոսի Ավետարանի ներսում չեն գտնվում տեղեկություններ, որոնք կկարողանային օգնել՝ որոշակի ճշգրտությամբ որոշելու շարադրման թվականը: Կարող ենք մի քանի վարկածներ քննել, որոնք առաջ են քաշվել՝ ի մասնավորի հաշվի առնելով կապերն ու առնչությունները, որոնք Մարկոսի Ավետարանն ունի Մատթեոսի ու Ղուկասի Ավետարանների, Գործք Առաքելոց գրքի և Պողոս Առաքյալի Նամակներից մի քանիսի հետ:
Ուսումնասիրողների առաջին վարկածն այն է, որ Մարկոսի Ավետարանը գրվել է 60-70, կամ ավելի ճշգրիտ կերպով՝ 58-68 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Երկրորդ վարկածին հետևող ուսումնասիրողները մատնանշում են 67 թվականը որպես Ավետարանի շարադրման ամենահավանական տարի: Այս վարկածը պաշտպանողներն իրենց պատճառաբանությունները հիմնում են Իրենեուս Լուգդունացու հետևյալ տողի վրա. «Նրա [Պետրոսի] մահից հետո Մարկոսը՝ Պետրոսի աշակերտն ու թարգմանիչը, նա էլ մեզ գրավոր կերպով ավանդեց այն, ինչը որ քարոզվել էր Պետրոսի կողմից»[1]:
Երրորդ վարկածին հարող ուսումնասիրողները որպես մեկնակետ են ընդունում 63 թվականը՝ Գործք Առաքելոց գրքի շարադրման ամենահավանական տարին: Քանի որ Գործք Առաքելոցը Ղուկաս Ավետարանչի երկրորդ աշխատությունն է, առաջինի՝ Ավետարանի շարադրումը թվագրվում է շուրջ 62 թվականին: Սրանից հետևում է, որ Մարկոսի Ավետարանը պետք է որ գրված լինի գոնե մեկ կամ երկու տարի առաջ, այսինքն՝ 60-61 թվականների միջև: Այս վարկածը համապատասխանում է նաև Մարկոսի կենսագրական տվյալներին. այդ ժամանակ նա գտնվում էր Հռոմում և կատարում էր Պետրոս Առաքյալի թարգմանչի պաշտոնը:
Ամփոփելով կարող ենք ասել, որ Մարկոսի Ավետարանի շարադրման թվականի վերաբերյալ ունենք մեկ հաստատ և երկու հավանական տվյալ. հաստատն այն է, որ գրվել է 70 թվականից առաջ, մինչդեռ հավանական թվականներն են 60-61 կամ 67-68 տարիները: