
Հիսուսը՝ Աստծո Որդին
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
Մարկոսի Ավետարանի առաջին իսկ խոսքերը լուսավոր ու համարձակ կերպով դավանում ու հաստատում են Հիսուսի աստվածությունը (1, 1), որն, ապա, բազմաթիվ դրվագներում հաստատվում ու հասկացվում է անուղղակի կերպով (2, 9-11; 4, 41; ... ), ա՛յլ դեպքերում, մինչդեռ, բացահայտվում է հանդիսավոր կերպով, ինչպես Մկրտության ու Պայծառակերպության դրվագներում (1, 11; 9, 7):
Կարելի է բացարձակ վստահությամբ ասել, որ հաստատումը, որի համաձայն՝ Հիսուսն Աստծո Որդին է, այնպես՝ ինչպես Մարկոսը դա հռչակում է իր Ավետարանի առաջին իսկ տողում, ամփոփ ներկայացումն է այն ամենի, ինչը որ հեղինակը նպատակադրվել է ասել գրքի հաջորդ տողերում: Ամփոփ ներկայացում, նաև, որն հեղինակի կողմից ներկայացվում է որպես ընթերցանության անհրաժեշտ բանալի՝ հասկանալ կարողանալու համար բոլոր այն բաները, որոնց հանդիպելու է Ավետարանի էջերում. եթե ընթերցողը չի հավատում, որ Հիսուսը Փրկիչն է և Աստծո Որդին, ոչինչ չի հասկանա Ավետարանից:
Մարկոս Ավետարանիչն, ուստի, սկզբից ևեթ հասկացնում և զգուշացնում է իր ընթերցողներին. հարկավոր է ճանաչել և ընդունել, որ Հիսուս Քրիստոսը միաժամանակ ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ: Ավետարանի վերջում էլ միևնույն կնիքն է դնում՝ հռոմեացի սպայի խոսքերով. «Նրան դեմառդեմ կանգնած հարյուրապետը տեսնելով, թե Նա ինչպե՛ս Իր վերջին շունչը փչեց, ասաց. þþԱյս մարդն իսկապես Աստծո Որդի էրþþ» (15, 39):