
13-14. Ղևիի կոչումը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 9, 9; Ղկս 5, 27-28
13Եվ Նա դարձյալ ծովեզերք գնաց. և մարդկանց ողջ բազմությունը եկավ Նրա մոտ, և Նա ուսուցանում էր նրանց: 14Եվ մինչ Նա անցնում էր, տեսավ Ալֆեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»: Եվ վեր կենալով՝ նա գնաց Նրա հետևից:
2, 13 - «գնաց». Բառացի՝ դուրս ելավ: ꟷ
- «ծովեզերք». Խոսքը Գալիլեայի ծովի, այսինքն՝ Գեննեսարեթի լճի մասին է:
2, 14 - «Ալֆեոսի որդի Ղևիին». Տե՛ս Մտթ 9, 9+: ꟷ
- «մաքսատանը». Հարկահավաքների սեղան-կրպակները սովորաբար տեղակայվում էին այնպիսի կետերում, որտեղից մարդիկ հարկադրված էին անցնել (այստեղից էլ « ... մինչ Նա անցնում էր, տեսավ ... » նշումը): Հրեա մաքսավորները հավաքում էին անուղղակի հարկերն ու տուրքերը, օրինակ՝ ապրանքների շրջանառության հետ կապված մաքսերը, քանի որ ուղղակի հարկերը հավաքվում էին կայսերական պաշտոնյաների կողմից: Իրենց իրավասության տարածքում մաքսահավաքություն կատարելու իրավունքի համար մաքսավորները տարեկան սահմանված գումար էին վճարում կայսրությանը, իսկ գումարները, որ կարողանում էին գանձել ավելի, կազմում էին իրենց շահը: Քանի որ չափազանց շատ էին սույն պաշտոնի կիրառման հետ կապված չարաշահումները (հմմտ. Ղկս 3, 14), մաքսավորները հրեաների կողմից նկատվում էին որպես ծայր աստիճան մեղավոր անձնավորություններ, և հետևաբար՝ նրանք հեռացվում էին հրեական հասարակությունից և իրենց իսկ ազգականներից ու ընտանիքներից: Մի մաքսավորի կանչելով և նրան Իր աշակերտների խմբի մեջ ներառելով՝ Հիսուսը խզում է հրեական կարծրատիպերից ևս մեկը: Տե՛ս նաև Մտթ 5, 46+ և 9, 11+: