
16-20. Փշե պսակը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 27, 27-31; Հվհ 19, 1-3
16Այնժամ զինվորները Նրան ապարանքի ներքին բակը տարան, և ի մի կանչեցին ամբողջ գունդը: 17Եվ Նրա վրա ծիրանի գցեցին, և փշերից պսակ հյուսելով՝ դրեցին Նրա գլխին: 18Ապա սկսեցին ողջունել Նրան. «Ողջո՜ւյն, Հրեաների Թագավոր»: 19Եվ եղեգով խփում էին Նրա գլխին, և թքում էին Նրա վրա, և ծնկի գալով՝ խոնարհվում էին Նրա առաջ: 20Եվ երբ ծաղրեցին Նրան, ծիրանին վրայից հանեցին ու Իր զգեստները հագցրեցին, և Նրան դուրս տարան, որպեսզի խաչը հանեին Նրան:
15, 16-20 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 27, 27-31+:
15, 16 - «ապարանքի ներքին բակը տարան». Բառացի՝ «տարան ներքին բակը, որ ապարանքն է»: Ապարանքը՝ հռոմեական պռետորիումի իմաստով:
15, 17 - «ծիրանի». Հուն. «πορφύραν» - «պոռֆյուռան». Այս եզրը Նոր Կտակարանում գործածված է միայն 4 անգամ (Մրկ 15, 17.20; Ղկս 16, 19; Հյտ 18, 12): «Պոռֆյուռա» անվամբ գույնը մատնանշում էր թագավորական կարգավիճակը և, հետևաբար, համապատասխանում է հայկական «ծիրանի» եզրին, բայց որպես գույն՝ այն ավելի մանուշակագույնն է, և հին աշխարհում հայտնի էին այդ գույնի երեք երանգները. մուգ կարմրամանուշակագույն, մուգ կարմիր (կամ բոսորագույն, կամ որդան կարմիր), մուգ կապտամանուշակագույն: Տվյալ դեպքում հարկավոր է հասկանալ բոսորագույնի, որդան կարմիրի իմաստով: ꟷ
- Որոշ ձեռագրեր, Մատթեոսի զուգահեռ տողին հետևելով, ավելացնում են նաև. «կարմիր քղամիդ», այսինքն՝ վերնազգեստ, թիկնոց: Գրաբարը ևս. «քղամիդ կարմիր եւ ծիրանիս»։
15, 20-32 - Հիսուսի Խաչելության դրվագը մեծապես զուսպ ու անպաճույճ է, ոչինչ չխլելու և, մանավանդ, ոչինչ չավելացնելու համար այն իրադարձությանը, որը փրկագործության կենտրոնական, առանցքային, «բանալի» իրականությունն է: