
20-21. Հիսուսի ազգականների մտահոգությունը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
⁓ Մրկ 2, 2; 6, 31; ≈ Հվհ 7, 5; 10, 20
20Եվ Նա մի տուն մտավ և Նրա շուրջը նորից մի մեծ բազմություն հավաքվեց, այնքան՝ որ նրանք հաց ուտել անգամ չէին կարողանում: 21Այդ ժամանակ Նրա ազգականները, լսելով այդ մասին, ելան բռնելու Նրան, քանի որ ասում էին, թ». «Միտքը զմայլված է»:
3, 21 - «Նրա ազգականները». Հուն. «οἱ παρ’ αὐτοῦ» - «հոյ պառ' աուտու», բառացի՝ Իրենները: Գրաբար. «որ իւրքն էին»։ ꟷ
- «ասում էին». Հունարեն բնագրի կառուցվածքն այնպիսին է, որ առաջին հայացքից թվում է, թե ազգականներն էին ասում հաջորդ խոսքը, բայց ամբողջ համատեքստի մեջ ավելի հավանական է թվում, որ ազգականները գնում են Նրան տուն տանելու, որովհետև ուրիշները՝ օրենսգետներն ու իրենց համախոհներն էին ասում այդ խոսքը, ինչպես որ շարունակվում է հաջորդ՝ 22րդ տողում (տե՛ս նաև 30րդ տողը), և ազգականները խիստ մտահոգ էին, որովհետև վախենում էին Նրա անվտանգության համար: Այս պատճառով է, որ հին ձեռագրերի մի խումբ անհրաժեշտ է նկատել հավելում կատարել այս տողում, այն այսպիսի տեսքի բերելով. « ... ելան բռնելու Նրան, քանի որ օրենսգետները և ուրիշներ ասում էին, թե ... »: Որոշ արդի թարգմանություններ էլ խնդիրը լուծում են՝ «ասում էին» բայաձևը դարձնելով «ասվում էր»: – Գրաբարի տարբերակն էլ. «համարէին թէ մոլեգնեալ իցէ», լավագույն կերպով կապակցվում է հաջորդ տողում միջամտող օրենսգետների հետ: ꟷ
- «Միտքը զմայլված է». Հուն. «Ἐξέστη» - «Էքսէստէ», բառացի՝ մտքով հափշտակված է, ինքն իրենից դուրս է, մտքով կլանված, վերացած է, և միայն փոխաբերաբար՝ խելքը կորցրել է, սա էլ՝ սոսկ ուշադրությունը, չափավորությունը, գիտակցությունը կորցնելու իմաստով: Օրենսգետներն այդպիսով Հիսուսին մեղադրում էին Ինքը առաջին հերթին և գերագույն աստիճանի դիվահար լինելու մեջ. մեղադրանք, որին Հիսուսը պատասխանում է մի առակով (24-27) և մի դատավճռով (28-29):