
41-45. Ղեկավարները պետք է ծառայեն
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 20, 24-28; Ղկս 22, 24-27
⁓ Մրկ 9, 35
41Եվ այդ լսելով, մյուս տասը սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա: 42Եվ նրանց Իր մոտ կանչելով, Հիսուսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների մեջ իշխանավորներ համարվածները տիրում են նրանց, և նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա: 43Ձեր մեջ, մինչդեռ, այդպես չէ. այլ՝ ով կամենում է մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր ծառան լինի. 44և ով կամենում է առաջին լինել ձեր մեջ, պետք է բոլորի ստրուկը լինի: 45Արդարև, Մարդու Որդին չի եկել ծառայություն ստանալու, այլ՝ Ինքը ծառայելու և Իր կյանքը շատերի համար որպես փրկագին ընծայելու»:
10, 42 - «Դուք գիտեք». Ամենայն հավանականությամբ՝ ակնարկվում է Պաղեստինի այդ ժամանակվա քաղաքական իրավիճակին, ուր մի կողմից իշխում էին հռոմեացիները, մյուս կողմից՝ Հերովդեսի ընտանիքը:
10, 43 - «այդպես չէ». Որոշ ձեռագրեր, Մատթեոսի հետ նույնացնելով, գործածում են ըղձական ապառնի բայաձևը: Մինչդեռ Մարկոսի միտքը առավել արմատական մոտեցում արտահայտելն է. այդպես ո՛չ թե «չպետք է որ լինի», այլ՝ «այդպես չէ», այս իսկ պահից սկսած, առանց ժամանակային հապաղումներ կամ պատճառաբանական արդարացումներ մոգոնելու հնարավորության:
10, 45 - Իր կյանքը որպես փրկագին ընծայելով՝ Հիսուսը ներկայանում է որպես մարդկանց նոր «գօ'էլ» (« גואל »): Հին Կտակարանում այդ անվամբ հասկացվում է այն անձը, ով ինչ որ մի զրկանք կրած մարդու ամենամոտիկ ազգականը լինելով՝ պարտականությունն ունի վերականգնելու նրա իրավունքները և վրեժ առնելու նրան հասցված վնասների փոխարեն: Կարող է թարգմանվել որպես իրավարար, փրկարար, փրկագնող, և այլն: Եսայի Մարգարեն Աստծուն ներկայացնում է որպես Իսրայելի «գօ'էլ» (Ես 41, 14; 59, 20; և այլն), Ով Իր ժողովրդին ազատագրում է՝ նրա հետ արյան դաշինք կնքելով: Այժմ Հիսուսն է նոր իրավարարն ու փրկարարը, որ Իր սեփական անձն ընծայում է «շատերի համար որպես փրկագին» (հմմտ. նաև Մտթ 20, 28+):