ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գործնական առաջադրանք – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գործնական առաջադրանք

Երեք բան շատ կարևոր է, որ այս օրվանից սկսես.

ա) Ամեն անգամ, որ հաղորդվես, այնպես պատրաստվիր, կարծես դրանից հետո մահանալու ես։

բ) Սովորություն արա՛, որ ամեն օր հոգեպես հաղորդվես, այսինքն՝ սրտանց փափագես, որ գա Հիսուսը և Իր բնակությունը հաստատի սրտիդ մեջ։ Փափագդ հայտնելուց հետո ընտանի կերպով խոսիր Իր հետ, կարծես թե հաղորդված լինես։ Սա դյուրին ջերմեռանդություն է և շատ շնորհների աղբյուր։ Օրվա մեջ կարող ես մի քանի անգամ կրկնել այս ջերմեռանդությունը։

գ) Եթե կարող ես և հատուկ որևէ արգելք չունես, ամեն օր Ամենասուրբ Հաղորդության այցելություն արա։ Շատ մեծ շնորհներ կստանաս այս ճանապարհով։ եթե հարուստ ես և տեսնում ես, որ խորանի շորերն աղքատիկ են, քո ծախսով հոգա պետք եղածը, որպեսզի Հիսուսին վայել խորան ունենաս։ Իսկ եթե եկեղեցական դասին ես պատկանում, ամեն հոգ արա՛, որ մաքուր պահես խորանը՝ քո սերն այս կերպով Հիսուսին ցույց տալու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։