ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հնարավոր չէ երկու տիրոջ ծառայել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հնարավոր չէ երկու տիրոջ ծառայել

Գիտես, որ պետք է սիրես Աստծուն, որպեսզի փրկության հասնես, սակայն ցանկանում ես Աստծուն ծառայել՝ առանց որևէ նեղություն կրելու։ Ցանկանում ես ծառայել Աստծուն միայն խոսքով կամ նյութական գործերով, և երբ գործը երկար է լինում, ձանձրանում ես։ Ցանկանում ես Իրեն սիրել, սակայն միաժամանակ սիրելով այն, ինչն Աստված չի ցանկանում կամ ատում է։ Կամենում ես սիրել Նրան առանց հրաժարվելու անձնասիրությունիցդ, պաշտելով ինքդ քեզ. մոռանում ես, որ ստեղծված ես Աստծո համար։

Ցանկանում ես սիրել և ծառայել Աստծուն, սակայն սենյակումդ առանձին, խուսափում ես հետևել հասարակաց պաշտամունքի աղոթքի պարտականությանդ՝ ասելով, թե «Սենյակս է իմ եկեղեցին»։ Հաճախ ամաչում ես խոստովանելու Իրեն որպես Տերդ, և կամ գոհ ես այն աստիճանով, որ դիմացինիդ նեղություն չես պատճառում։

Սա՞ է Հիսուսին սիրելու աստիճանդ, և կամ Նա քեզ ա՞յս կերպ սիրեց։ Սովորի՛ր սիրել Հիսուսին այնպես, ինչպես Ինքը քեզ սիրեց։ Հիսուսին սիրել՝ նշանակում է մեղքից սոսկալ, հավատարիմ կերպով պահել Իր պատվիրանները, ցանկանալ կատարել Իր սուրբ կամքը, չսիրել այն, ինչը որ Հիսուսն ատում է, այն է՝ սոսկ աշխարհային մտածելակերպը, ունայնությունները, ատելով մոլությունները։

Հնարավո՞ր է սիրել Հիսուսին առանց կամենալու Նրան նմանվել։ Հիսուսին սիրել՝ նշանակում է Նրան փափագել, Իր հետ խոսել, մտքով Իր մոտ բարձրանալ։ Սուտ է սերդ, երբ Իրեն բնավ չես փափագում և կամ օրվա ընթացքում Իր կարիքը չես զգում։

Արդ, թե՛ այսօր և թե՛ ամբողջ կյանքիդ համար խնդրի՛ր Աստծուց, որ քեզ տա Իր Սուրբ Շնորհը, որպեսզի Իրեն սիրես, և ասա՛ Իրեն. «Տե՜ր Հիսուս, այնպես արա՛, որ սիրեմ Քեզ, և սերս ցույց տամ գործով»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։