ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միայն Աստծուն սիրել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միայն Աստծուն սիրել

Հավատացյալ հոգի, Հիսուսը քեզնից երախտագիտություն է ակնկալում։ Խաչի վրա գամվեց քո համար, և այժմ քեզնից ուզում է, որ ողջ սրտովդ Իրեն սիրես, և սրտիցդ ուրիշ ամեն տեսակ սեր, որ Իր սիրույն հակառակ է, դուրս վտարես։

Դու քննի՛ր ինքդ քեզ և տե՛ս, թե արդյոք սիրտդ ամբողջապես Աստծո՞ւն է պատկանում, թե՞ դրանից մի մաս վերապահել ես աշխարհի համար։ Չես կարող Աստծուն միանալ, երբ սրտիդ մեջ արգելքներ ունես։

Սիրի՛ր Հիսուսին և միայն Նրան, իսկ Իրենից դուրս՝ ամեն բան սիրի՛ր Հիսուսի համար։ Սիրտդ մի՛ կապիր արարածներին, որպեսզի պատրաստ լինես նրանց մի կողմ թողնելու, երբ Աստծո կամքը քեզ հայտնվի, կամ նրանցից վերջնական կերպով բաժանվելու պահը հասնի։

Բոլոր այն սերերը, որ Հիսուսի համար չեն, վտանգավոր են։ Հիսուսից աղոթքով խնդրի՛ր, որ քեզ մաքուր սիրտ պարգևի՝ ազատ ամեն ինչից, որ Ինքը չէ կամ Իր համար չէ։

Երկրավոր սերը, որքան էլ որ փոքր լինի, որ քեզ չի առաջնորդում Հիսուսի մոտ, հեռացրո՛ւ քեզնից։ Սիրիր մտերիմներիդ հանուն Հիսուսի, սիրիր այնքան, որքան Հիսուսը կամենում է. սիրիր, որպեսզի իրենց էլ կարողանաս հորդորել, որ ծառայեն Աստծուն և փրկության հասնեն։

Աշխարհում երջանիկ լինելու համար մի՛ կարծիր, որ հարկավոր է նախ կամ միայն նրանց սիրել, որովհետև քո երջանկությունը պետք է նախևառաջ Աստված լինի. Հիսուսից դուրս ամեն բան խեղճություն, տկարություն և ունայնություն է։

Հաճախ ասա՛ Հիսուսին. «Տե՜ր Հիսուս, ինձ շնո՜րհ տուր, որ ամեն բանից վեր Քեզ սիրեմ և սիրելիներիս էլ Քո համար սիրեմ»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։