ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կատարելության փափագ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կատարելության փափագ

Այսօր սրտիդ մեջ նորոգիր կատարյալ լինելու փափագդ։ Հոգևոր կյանքի մեջ զարգանալու այս կետն էական է։ Երանի՜ քեզ, եթե սրտիդ մեջ զգաս այս փափագը, երանի՜ քեզ, եթե շարունակ մտածես կատարյալ լինելու միջոցների մասին։ Դու պիտի գտած լինես երջանիկ լինելու գաղտնիքը, որովհետև դրանով Աստված է բնակվում սրտիդ մեջ։

Եթե հոգուդ մեջ հոգևոր առաջադիմության փափագ ես զգում, ուրախացի՛ր, քանի որ դա նշան է, որ Աստված հետդ է և Ինքն է, որ այդ փափագը հոգուդ մեջ է դնում։ Ջանա քո կողմից էլ ավելացնել փափագդ։ Իսկ եթե փափագ չունես և խավարի մեջ խարխափում ես, ուրեմն ճանապարհից խոտորվել ես։ Փափագն ունես, թե ո՛չ, այսօր այնպես ապրիր, կարծես երեկոյան մահանալու ես։ Բոլոր գործերդ, լինեն դրանք մեծ թե փոքր, ախորժելի թե անախորժ, դյուրին թե դժվար, անպատիվ կամ պատվավոր, բոլորն էլ կատարիր Աստծո փառքի և սիրո համար։ Այս կերպով, եթե անգամ կատարյալ լինելու փափագ չունես, սկսում ես ունենալ, իսկ եթե ունես, այն սկսում է հոգուդ մեջ աճել։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։