ԱՆՏՈՆ ԵՎ ՊԱԿՈՄ – Գրադարան – Mashtoz.org

ԱՆՏՈՆ ԵՎ ՊԱԿՈՄ

Հետագա ավանդությունը որպես միասնական մեկ զանգված է ստացել 4րդ դարի քրիստոնեական վանականության առաջին փորձառությունները, ո՛չ միայն որովհետև դարերի ընթացքը ձգտում է մեղմացնել տարբերությունները, այլ նաև` որովհետև հոգևոր կյանքի որոշ մեծ ուսուցիչներ աշխատել են համադրել այս բազմատեսակ փորձառությունները, նրանց ժառանգությունն ավանդելու համար Եկեղեցուն՝ լինի Արևելքում, թե Արևմուտքում: Մեր նպատակն է նախ երևան հանել գլխավոր հատկանիշները, որոնք որոշ իմաստով կազմում են 4րդ դարի այդ բոլոր փորձերի համընդհանուր ժառանգությունը. ապա կքննենք վանական կյանքի մեծագույն տիպարների յուրահատկությունները, վերջում ցույց տալու համար, թե ինչպե՛ս է հետագա ավանդությունը կարողացել ընկալել դրանք որպես փոխադարձաբար միմյանց լրացնող:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։