ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ժամանակակից հոգևոր հեղինակներից մեկը (D.J. Chitty), բարեհաջող գաղափարն է ունեցել ավարտելու իր «The desert a city»[1] գիրքը` մեջբերելով երանությունների ավետարանական հատվածը, հաստատելով, որ Եգիպտոսի ու Պաղեստինի առաջին վանականների կյանքն իրենից ներկայացնում էր ավետարանական երանությունների ուշադրության արժանի մեկնաբանումն ու իրագործումը[2]: Իրականում, Հայրերի խոսքերը պարզորոշ սակավաթիվ մեջբերումներ են կատարում երանությունների ավետարանական հատվածից[3], և սա չի զարմացնում բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե Անապատի Հայրերը որքա՜ն էին խուսափում իրենց գիտությունը ցուցադրելուց: Աստվածաշնչի ճանաչողությունը նրանց համար միակ գիտությունն էր, և սուրբգրային խոսքերի շուրջ խորհրդածությունն այնքա՜ն սերտորեն էր կապված նրանց «վանական գործունեության»ը, – նրանց հոգևոր կյանքին, կասեինք մենք այսօր, – որ աստվածաշնչյան որևէ մեջբերում կարող էր թվալ որպես սեփական բարեպաշտության ցուցադրություն: Ինչպե՞ս կարող ենք, ուրեմն, ծերունիների շուրթերից քաղել ավետարանական երանություններից որևէ մեկի հռչակումը: Տրամադիր լինելով ավելի նզովելու, քան թե երանացնելու իրենք իրենց[4], ապոֆտեգմաների հեղինակներն այնուամենայնիվ ունեն իրական երջանկության բացարձակորեն ավետարանական ըմբռնում և անխաբ փորձառություն: Ջանանք մի արձագանք գտնել նրանց խոսքերի ու արարքների մեջ:
[1] D. J. Chitty, The desert a city, Oxford 1966.
[2] Նույն, էջ 181.
[3] Ընդհանրապես, աստվածաշնչյան մեջբերումները հազվադեպ են ապոֆտեգմաներում. հմմտ. J.-C. Guy, DS, t. IV, col. 161.
[4] Ամոնաս 1; Nau 141, 581, 587.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։