ԺԲ. - ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԺԲ. - ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

Չպետք է մոռանանք, որ այն դարերը, որոնցում Քրիստոնեությունը մեծամասնական կրոն դարձավ իր անկումն ապրող Հռոմեական Կայսրության ողջ տարածքում, ժամանակներն էին շարունակական ու ավերիչ արշավանքների. հոների, մուսուլմանների, հունգարների և հատկապես գերմանական ցեղերի (Գոթեր, Վիզիգոթներ, Լոնգոբարդներ, Սաքսոններ, Վիքինգներ և այլն): Խոսքը վերաբերվում է ժողովուրդների, որոնք ապրում էին պատերազմով, որոնց աստվածությունները պատերազմի աստվածություններ էին, որոնց դավանած արժեքները պատերազմական արժեքներ էին: Ժողովուրդներ էին, որոնց առանց չափազանցության կարելի է կոչել բարբարոս, վայրագ, բիրտ: «Ժողովուրդների մեծ տեղաշարժից ծնված քաղաքակրթությունը», գրում է Ժորժ Դյուբին, «պատերազմական ու հարձակողական քաղաքակրթություն էր»:
Այդ մշտաբորբոք իրավիճակում, երբ պատերազմները հաջորդում էին սովին, թալանին, մշտական սարսափին ու բռնություններին, Եկեղեցու այրերը գրեթե վեց դար շարունակ (476-1000թթ.) հաճախակի միջամտում էին՝ վերջ տալու համար անիմաստ, ապարդյուն ու սարսափելի բախումներին, զարգացնելով ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների հնարավորությունները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։