Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

275. Արդար Հոբի հետ մենք դավանում ենք. «Հասկանում եմ, որ ամեն ինչ կարող ես և ոչինչ անհնարին չէ Քեզ» (Հոբ 42, 2)։

 

276. Հավատարիմ մնալով Աստվածաշնչի վկայությանը, Եկեղեցին հաճախ է իր աղոթքն ուղղում «ամենակարող և հավիտենական Աստծուն», հաստատահիմն կերպով հավատալով, որ «Աստծո համար անհնարին ոչինչ չկա» (Ղկս 1, 37)[1]։

 

277. Աստված հայտնում է Իր ամենակարողությունը՝ հատկապես երբ դարձի է բերում մեզ մեր մեղքերից և շնորհով վերահաստատում է մեզ Իր հետ մտերմության մեջ։ «Ո՜վ Աստված, որ հայտնում ես ամենակարողությունդ հատկապես ողորմությամբ ու ներումով [...] »[2]։

 

278. Առանց հավատալու, որ Աստծո սերն ամենակարող է, ինչպե՞ս հնարավոր կլինի հավատալ, որ Հայրը կարողացավ ստեղծել մեզ, Որդին՝ փրկել, Սուրբ Հոգին՝ սրբագործել։

[1] Հմմտ. Ծնդ 18, 14; Մտթ 19, 26
[2] Հռոմեական Պատարագամատույց, Տարվա Քսանվեցերորդ Կիրակի օրվա աղոթք, editio typica (Typis Polyglottis Vaticanis 1970), p. 365.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։