Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

176. Հավատքը մարդու իր ողջ էությամբ անձնական հարելն է հայտնվող Աստծուն: Որպես հետևանք՝ առաջացնում է մտքի ու կամքի հարում Հայտնությանը, որն Աստված Իր մասին կատարել է Իր գործերի և Իր խոսքերի միջոցով:

 

177. «Հավատալը», հետևաբար, ունի երկակի կապակցություն. անձին և ճշմարտությանը. ճշմարտությանը՝ այն վստահությամբ, որը տածվում է դա հաստատող անձի հանդեպ:

 

178. Չպետք է հավատանք ուրիշ ոչ ոքի, քան միայն՝ Աստծուն. Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

 

179. Հավատքը Աստծո գերբնական շնորհներից է: Հավատալու համար՝ մարդը Սուրբ Հոգու ներքին օգնությունների կարիքն ունի:

 

180. «Հավատալը» մարդկային գործողություն է, գիտակից և ազատակամ, որը բնավ չի հակասում մարդկային անձի արժանապատվությանը:

 

181. «Հավատալը» եկեղեցային գործողություն է: Եկեղեցու հավատքը նախորդում է, ծնում, նեցուկ է կանգնում և սնուցում է մեր հավատքը: Եկեղեցին բոլոր հավատացյալների Մայրն է: «Ոչ ոք չի կարող որպես Հայր ունենալ Աստծուն, եթե որպես Մայր չունի Եկեղեցուն»[1]:

 

182. «Մենք հավատում ենք այն ամենին, որ բովանդակված է Աստծո գրի առնված կամ ավանդված Խոսքի մեջ, և որ Եկեղեցու կողմից ներկայացված է որպես Աստծո կողմից հայտնված»[2]։

 

183. Հավատքն անհրաժեշտ է փրկության համար։ Տերն Ինքը հաստատում է դա. «Ով կհավատա ու կմկրտվի, կփրկվի. իսկ ով չի հավատա, կդատապարտվի» (Մրկ 16, 16)։

 

184. «Հավատքը [...] նախաճաշակն է այն ճանաչողության, որը մեզ երանելի է դարձնելու գալիք կյանքում»[3]։

[1] Սբ. Կիպրիանոս Կարթագենացի, Ընդհանրական Եկեղեցու միության մասին: 6: CCL 3, 253 (PL 4, 519).
[2] Պողոս Վեցերորդ, Աստծո ժողովրդի Հավատամքը, 20։ AAS 60 (1968) 441.
[3] Սբ. Թովմա Աքուինացի, Համառոտ Աստվածաբանություն, 1, 2։ Ed. Leon. 42, 83.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։