Գլուխ Բ. - Հոդված 3. / ե) Աստվածաշունչը Եկեղեցու կյանքում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / ե) Աստվածաշունչը Եկեղեցու կյանքում

131. «Աստծո Խոսքի մեջ այնքա՜ն արդյունավետություն ու զորություն կա, որ այն դարձնում է Եկեղեցու զորավիգն ու կենսունակության աղբյուրը, և Եկեղեցու զավակների համար՝ հավատքի ամրությունը, հոգու սնունդը, հոգևոր կյանքի զուլալ ու մշտնջենավոր աղբյուրը»[1]: «Անհրաժեշտ է, որ հավատացյալներն ընդարձակ հնարավորություն ունենան՝ ծանոթանալու Աստվածաշնչի հետ»[2]:

 

132. «Աստվածաշնչի ուսումնասիրությունը, հետևաբար, թող որ լինի սրբազան աստվածաբանության հոգին: Նաև խոսքի պաշտոնը, այսինքն՝ հովվական քարոզչությունը, կրոնի ուսուցումն ու քրիստոնեական ողջ դաստիարակությունը, որի մեջ առանձնաշնորհյալ տեղ պետք է զբաղեցնի ծիսական քարոզը, օգտավետ կերպով սնվում և սրբորեն փարթամանում է Աստվածաշնչի խոսքով»[3]:

 

133. Եկեղեցին «ուժգին և անընդհատ հորդորում է հավատացյալներին՝ [...] աստվածային Գրքերի հաճախակի ընթերցմամբ յուրացնել ''Հիսուս Քրիստոսի վսեմ գիտությունը'' (Փիլ 3, 8): ''Աստվածաշնչի շուրջ տգիտությունն, իրոք, Քրիստոսի շուրջ տգիտություն է''»[4]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 21: AAS 58 (1966) 828.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 22: AAS 58 (1966) 828.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 24: AAS 58 (1966) 829.
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 25: AAS 58 (1966) 829; հմմտ. Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի, Եսայիի մեկնություններ, Նախաբան, CCL 73, 1 (PL 24, 17).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։