Գլուխ Գ. - Հոդված 2. / ա) «Հայի՜ր, Տեր, Եկեղեցուդ հավատքին» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 2. / ա) «Հայի՜ր, Տեր, Եկեղեցուդ հավատքին»

168. Նախևառաջ Եկեղեցին է, որ հավատում է և որ այդպիսով հիմք է հանդիսանում, սնուցում և ամրացնում է իմ հավատքը: Նախևառաջ Եկեղեցին է, որ, ամենուր, դավանում է Տիրոջը («Զքեզ մինչեւ ի ծագս երկրի դաւանէ Սուրբ Եկեղեցի», երգում ենք «Զքեզ Աստուած» [Te Deum] օրհներգում), և Եկեղեցու հետ և Եկեղեցու մեջ է, որ մենք ևս տարվում ու առաջնորդվում ենք դավանելու. «Ես հավատում եմ», «Մենք հավատում ենք»: Եկեղեցուց ենք ընդունում հավատքը և նոր կյանքը Քրիստոսի մեջ՝ Մկրտության միջոցով: Մկրտության արարողակարգի համաձայն, Մկրտությունը մատակարարող պաշտոնյան մկրտվողին հարցնում է. «Ի՞նչ ես խնդրում Աստծո Եկեղեցուց»: Պատասխանը հետևյալն է. «Հավատքը»: «Ի՞նչ է տալիս քեզ հավատքը»: «Հավիտենական կյանքը»[1]:

 

169. Փրկությունը գալիս է միմիայն Աստծուց. բայց քանի որ հավատքի կյանքն ընդունում ենք Եկեղեցու միջոցով, նա մեր Մայրն է: «Մենք հավատում ենք Եկեղեցուն որպես մեր նոր ծննդի Մայր, և ո՛չ թե իբրև մեր փրկության հեղինակ»[2]: Լինելով մեր Մայրը, Եկեղեցին մեր հավատքի նաև դաստիարակն է:

[1] Չափահասների քրիստոնեական սկզբնավորման կարգ, 75 (Libreria Editrice Vaticana, 1989), p. 58; նույն, 247, p. 144.
[2] Սբ. Ֆաուստինուս Ռիեզացի, Սուրբ Հոգու մասին, 1, 2: CSEL 21, 104 (1, 1: PL 62, 11).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։