ՀԱՎԱՏԱՄՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԱՏԱՄՔԸ

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՆԳԱՆԱԿԸ[1]
 
Հավատում եմ Աստծուն,
ամենակալ Հորը,
երկնքի ու երկրի Արարչին:
 
Եվ Հիսուս Քրիստոսին՝
Նրա միակ Որդուն, մեր Տիրոջը,
որ հղացվեց Սուրբ Հոգու ներգործությամբ,
ծնվեց Կույս Մարիամից,
չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրոք,
խաչվեց, մահացավ ու թաղվեց,
իջավ դժոխք,
երրորդ օրն հարություն առավ,
համբարձավ երկինք,
նստեց ամենակալ Հայր Աստծո աջ կողմում.
գալու է դատելու ողջերին ու մեռածներին:
 
Հավատում եմ Սուրբ Հոգուն,
ընդհանրական սուրբ Եկեղեցուն,
սրբերի հաղորդությանը,
մեղքերի թողությանը,
մարմնի հարությանը, հավիտենական կյանքին:
 
Ամեն:
 
ՆԻԿԵԱ-ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ[2]
 
Հավատում եմ մեկ Աստծո,
ամենակալ Հորը,
երկնքի ու երկրի,
բոլոր տեսանելի ու անտեսանելի բաների Արարչին:
 
Հավատում եմ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին,
Աստծո Միածին Որդուն,
ծնված Հորից՝ բոլոր հավիտյաններից առաջ.
Աստված Աստծուց, Լույս Լույսից,
Աստված ճշմարիտ՝ ճշմարիտ Աստծուց,
ծնված, ո՛չ թե ստեղծված,
համագոյակից՝ Հորը.
Իր միջոցով ստեղծվեցին բոլոր գոյությունները:
 
Մեր՝ մարդկանցս, և մեր փրկության համար իջավ երկնքից
և Սուրբ Հոգու ներգործությամբ
մարմնացավ Կույս Մարիամի արգանդում
և դարձավ մարդ:
 
Խաչվեց մեր համար՝ Պոնտացի Պիղատոսի ժամանակ,
մահացավ և թաղվեց:
 
Երրորդ օրն հարություն առավ Գրվածքների համաձայն,
համբարձավ երկինք,
նստեց Հոր աջ կողմում:
 
Կրկին գալու է փառքով՝
դատելու ողջերին ու մեռածներին,
և Իր թագավորությունը վախճան չի ունենալու:
 
Հավատում եմ Սուրբ Հոգուն,
Ով Տեր է և կենսատու,
բխում է Հորից և Որդուց:
 
Հոր և Որդու հետ
երկրպագվում է ու փառաբանվում.
և Ինքն է, որ խոսեց մարգարեների միջոցով:
 
Հավատում եմ մեկ, սուրբ,
ընդհանրական և առաքելական Եկեղեցուն:
Դավանում եմ մեկ միակ Մկրտություն՝
մեղքերի թողության համար:
 
Սպասում եմ ննջեցյալների հարությանը
և աշխարհի կյանքին, որ գալու է:
 
Ամեն։
[1] DS 30.
[2] DS 150.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։