Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. ԱՆԿՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. ԱՆԿՈՒՄԸ

385. Աստված անսահմանորեն բարի է, և Իր բոլոր գործերը բարի են։ Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարողանում խուսափել տառապանքի փորձառությունից, բնության մեջ ներկա չարիքներից – որոնք, որքանով որ կարողանում ենք հասկանալ, կապված են արարածներին հատուկ սահմանափակ էությանը – և հատկապես՝ բարոյական չարիքի գերխնդրից։ Որտեղի՞ց է գալիս չարը։ «Հարցնում էի ինքս ինձ, թե որտեղի՞ց է չարը, և չէի կարողանում պատասխան գտնել», գրում է Սուրբ Օգոստինոսը[1], և իր տառապալի փնտրտուքը չի ավարտվում, քանի դեռ նա դարձի չի գալիս կենդանի Աստծուն։ Իրոք, «ամբարշտության խորհուրդը» (2Թղ 2, 7) ակներև է դառնում միայն «աստվածպաշտության խորհրդի»[2] լույսի ներքո։ Աստվածային սիրո հայտնությունը հանձինս Քրիստոսի՝ միաժամանակ բացահայտեց չարիքի լայնատարած ծավալումը և շնորհի գերառատությունը[3]։ Հետևաբար, չարի առաջացման խնդիրը պետք է քննենք՝ մեր հավատքի հայացքը սևեռելով Նրա վրա, Ով – միայն Ինքը – չարի դեմ հաղթանակողն է[4]։

[1] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Խոստովանություններ, 7, 7, 11: CCL 27, 99 (PL 32, 739).
[2] Հմմտ. 1Տմ 3, 16
[3] Հմմտ. Հռմ 5, 20
[4] Հմմտ. Ղկս 11, 21-22; Հվհ 16, 11; 1Հվհ 3, 8
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։