Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

350. Հրեշտակները հոգևոր արարածներ են, որ անդադար փառավորում են Աստծուն և ծառայում են մյուս արարածներին վերաբերվող Նրա փրկարար ծրագրերին. «Հրեշտակները գործակցում են մեր բոլոր բարիքներին»[1]։

 

351. Հրեշտակները շրջապատում են Քրիստոսին՝ իրենց Տիրոջը։ Հատկապես, ծառայում են Նրան բոլոր մարդկանց փրկության Իր առաքելության ամբողջացման գործում։

 

352. Եկեղեցին մեծարում է հրեշտակներին, որոնք իրեն օգնում են իր երկրային պանդխտության ընթացքում և պաշտպանում են բոլոր մարդկանց։

 

353. Աստված Ինքն է կամեցել Իր արարածների բազմազանությունը և նրանց յուրահատուկ բարությունը, նրանց փոխկախվածությունը միմյանցից, նրանց դասակարգումը։ Նյութական բոլոր արարածներին Աստված սահմանել է մարդկային ցեղի բարիքին։ Մարդը, և իր միջոցով՝ ողջ արարչությունը, սահմանված են Աստծո փառքին։

 

354. Հարգել արարչության մեջ ներարձանագրված օրենքները և արարածների բնությունից առաջ եկող հարաբերությունները՝ իմաստության սկզբունքներից և բարոյականության հիմքերից մեկն է։

[1] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1, q. 114, a. 3, ad 3: Ed. Leon. 5, 535.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։