Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

134. Ամբողջ Աստվածաշունչը միայն մեկ գիրք է և այդ միակ գիրքը Քրիստոսն Ինքն է. «իսկապես, ամբողջ Աստվածաշունչը խոսում է Քրիստոսի մասին և Նրա մեջ է գտնում իր կատարումը»[1]:

 

135. «Սրբազան Գրքերն իրենց մեջ պարունակում են Աստծո Խոսքը և, քանի որ ներշնչված են, իսկապես Աստծո Խոսքն են»[2]:

 

136. Աստված Աստվածաշնչի հեղինակն է այն իմաստով, որ ներշնչել է նրա մարդկային հեղինակներին. Նա գործել է նրանց մեջ և նրանց միջոցով: Այսպիսով տվել է մեզ ապահովությունը, որ նրանց գրություններն անսխալ կերպով ուսուցանում են փրկարար ճշմարտությունը[3]։

 

137. Ներշնչված Գրքերի մեկնաբանությունը պետք է նախևառաջ ուշադիր լինի այն բանին, որն Աստված, սրբազան հեղինակների միջոցով, կամենում է հայտնել մեր փրկության համար։ Այն, ինչը որ Հոգու գործն է, լիովին չի հասկացվում, եթե ո՛չ միայն՝ Հոգու ազդեցության ներքո[4]։

 

138. Եկեղեցին որպես ներշնչված գրքեր ստացել և մեծարում է Հին Կտակարանի 46 և Նոր Կտակարանի 27 գրքերը։

 

139. Չորս Ավետարանները կենտրոնական դիրք են զբաղեցնում, որի պատճառն այն կենտրոնականությունն է, որ Քրիստոսն ունի դրանց մեջ։

 

140. Աստծո ծրագրի միությունից և դրա հայտնությունից է սերում երկու Կտակարանների միությունը. Հին Կտակարանը նախապատրաստում է Նորը, մինչ Նորը կատարում է Հինը. երկուսն էլ լուսավորվում են փոխադարձաբար՝ մեկը մյուսի կողմից. երկուսն էլ Աստծո ճշմարիտ Խոսք են։

 

141. «Եկեղեցին միշտ մեծարել է աստվածային Գրվածքները, այնպես՝ ինչպես միշտ մեծարել է Տիրոջ ինքնին Մարմինը»[5]. այս երկու իրականությունների մեջ էլ ողջ քրիստոնեական կյանքը գտնում է իր սնունդը և իր կանոնը։ «Խոսքդ ջահ է իմ քայլերի համար, լույս՝ իմ ճանապարհին» (Սղմ 119, 105)[6]։

[1] Հյուգո դը Սեն Վիկտոր, Նոյան Տապանի մասին, 2, 8: PL 176, 642: հմմտ. նույն 2, 9: PL 176, 642-643.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 24: AAS 58 (1966) 829.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 11: AAS 58 (1966) 822-823.
[4] Հմմտ. Որոգինես Ա. Ալեքսանդրացի, Քարոզներ Ելից գրքի մասին, 4, 5։ SC 321, 128 (PG 12, 320).
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 21: AAS 58 (1966) 827.
[6] Հմմտ. Ես 50, 4
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։