Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

96. Այն ամենը, ինչը որ Քրիստոսն ավանդեց Առաքյալներին, նրանք նույնը – քարոզելով կամ գրավոր – Սուրբ Հոգու ներշնչմամբ՝ ավանդեցին բոլոր սերունդներին, մինչև Քրիստոսի փառահեղ վերադարձը:

 

97. «Սրբազան Ավանդությունը և Աստվածաշունչը միասին կազմում են Աստծո Խոսքի մեկ միակ սրբազան ավանդը»[1], որի մեջ, ինչպես մի հայելու մեջ, պանդուխտ Եկեղեցին իր հայացքն ուղղում է Աստծուն՝ իր բոլոր հարստությունների Ակունքին:

 

98. «Եկեղեցին իր ուսմունքի, կյանքի և պաշտամունքի մեջ հավերժացնում և բոլոր սերունդներին է փոխանցում այն ամենը, ինչը որ ինքն է, այն ամենը, ինչին որ ինքը հավատում է»[2]:

 

99. Աստծո ողջ ժողովուրդը, հավատքի իր գերբնական զգացման շնորհիվ, չի դադարում ընդունել աստվածային հայտնության պարգևը, միշտ ավելի ներթափանցել դեպի նրա խորքերը և առավել լիությամբ ապրել նրա բովանդակությունը:

 

100. Աստծո Խոսքը վավերական կերպով մեկնաբանելու պաշտոնը հանձնված է միմիայն Եկեղեցու Վարդապետությանը. Հռոմի Սրբազան Քահանայապետին և նրա հետ հաղորդության մեջ գտնվող Եպիսկոպոսներին:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 10: AAS 58 (1966) 822.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։