Ե. Սույն Քրիստոնեականի գործածության վերաբերյալ գործնական մատնանշումներ – Գրադարան – Mashtoz.org

Ե. Սույն Քրիստոնեականի գործածության վերաբերյալ գործնական մատնանշումներ

18. Սույն Քրիստոնեականը մտահղացված է որպես կաթողիկե ողջ հավատքի համակարգված ներկայացում: Հարկավոր է, հետևաբար, ընթերցել այն որպես մեկ միասնություն: Տեքստի ներսում առկա բազմաթիվ հղումները և հատորի վերջում գտնվող վերլուծական ցանկը հնարավոր են ընձեռում տեսնելու յուրաքանչյուր նյութը հավատքի ամբողջության հետ ունեցած իր կապի մեջ:

 

19. Հաճախ Աստվածաշնչից մեջբերումները չեն կատարվել տառացի կերպով. մատնանշված են միայն տեղերը (Հմմտ.-ով): Այդ հատվածների խորը ըմբռնման համար հարկավոր է ընթերցել դրանք Աստվածաշնչում: Աստվածաշնչյան այդ մեջբերումները աշխատանքային գործիքներ են քրիստոնեական ուսուցման համար:

 

20. Որոշ հատվածներում փոքր չափի տառերի գործածումը նշանակում է, որ դրանք պատմական, ջատագովական բնույթի ծանոթագրություններ են, կամ էլ՝ ուսմունքային հավելյալ, ամբողջացնող ներկայացումներ են:

 

21. Հայրաբանական, ծիսական, վարդապետական կամ սրբախոսական մեջբերումները կատարված են փոքր չափի տառերով և ավելի սեղմ պարբերություններով: Սահմանված են ուսմունքային ներկայացումն առավել հարստացնելու: Հաճախ այդ հատվածներն ընտրվել են կրոնուսուցման ժամանակ ուղղակի կերպով գործածվելու նպատակով:

 

22. Թեմատիկ յուրաքանչյուր միավորի վերջում մի շարք կարճառոտ գրություններ հակիրճ սահմանումների մեջ համառոտում են ուսմունքի էական կետերը: Այդ «ամփոփումները» որպես նպատակ ունեն համակարգված և հեշտությամբ հիշվող բանաձևերի միջոցով հուշումներ տրամադրել քրիստոնեական կրոնի տեղական ուսուցիչներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։