Գլուխ Գ. - Հոդված 2. / գ) Միայն մեկ հավատք – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 2. / գ) Միայն մեկ հավատք

172. Դարեր ի վեր, ընդմեջ բազմաթիվ լեզուների, մշակույթների, ազգերի ու ժողովուրդների, Եկեղեցին չի դադարում դավանել իր միակ հավատքը՝ ստացված մեկ Տիրոջից, ավանդված մեկ Մկրտության միջոցով, արմատացած այն համոզման մեջ, որ բոլոր մարդիկ ունեն միայն մեկ Աստված և Հայր[1]: Սբ. Իրենեուս Լուգդունացին, ով այս հավատքի վկան է, հայտարարում է.

 

173. «Իրականում, Եկեղեցին, թեև սփռված է ամբողջ աշխարհում մինչև երկրի ծայրերը, Առաքյալներից և նրանց աշակերտներից ստացած լինելով հավատքը, [...] հոգատարությամբ պահպանում է այս քարոզչությունն ու այս հավատքը, և, կարծես միայն մեկ տան մեջ բնակվեր, հավատում է նույն միակերպ եղանակով, կարծես միայն մեկ հոգի և միայն մեկ սիրտ ունենալով, և քարոզում է հավատքի ճշմարտությունները, դրանք ուսուցանում և ավանդում է միաշունչ ձայնով, կարծես միայն մեկ բերան ունենալով»[2]:

 

174. «Իրոք, եթե լեզուներն աշխարհում տարբեր են, Ավանդության բովանդակությունը, սակայն, մեկ և միակերպ է: Եվ ա՛յլ հավատք կամ ա՛յլ Ավանդություն չունեն ո՛չ այն եկեղեցիները, որոնք Գերմանիայում են, ո՛չ նրանք, որոնք Իսպանիայում են, ո՛չ նրանք, որոնք Կելտերի մոտ են (Գաղղիայում), և ո՛չ էլ եկեղեցիները Արևելքի, Եգիպտոսի, Լիբիայի, և ո՛չ էլ նրանք, որոնք աշխարհի կենտրոնում են»[3]: «Եկեղեցու պատգամը, հետևաբար, ճշմարտախոս է ու ամրապինդ, քանի որ ամբողջ աշխարհին մատնացույց է անում փրկության միայն մեկ ճանապարհ»[4]:

 

175. «Հոգատարությամբ պահպանում ենք այս հավատքը, որ ստացել ենք Եկեղեցուց, որովհետև այն, իբրև մի մեծարժեք ավանդ՝ թանկարժեք անոթի մեջ փակված, Աստծո Հոգու ներգործությամբ՝ անդադար երիտասարդանում է և երիտասարդացնում է նաև անոթը, որն իրեն պարունակում է»[5]:

[1] Հմմտ Եփս 4, 4-6
[2] Սբ. Երանոս Լիոնցի, Ընդդեմ հերետիկոսությունների, 1, 10, 1-2: SC 264, 154-158 (PG 7, 550-551).
[3] Սբ. Երանոս Լիոնցի, Ընդդեմ հերետիկոսությունների, 1, 10, 2: SC 264, 158-160 (PG 7, 531-534).
[4] Սբ. Երանոս Լիոնցի, Ընդդեմ հերետիկոսությունների, 5, 20, 1: SC 153, 254-256 (PG 7, 1177).
[5] Սբ. Երանոս Լիոնցի, Ընդդեմ հերետիկոսությունների, 3, 24, 1: SC 211, 472 (PG 7, 966).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։