Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

380. «Սո՜ւրբ Հայր, [...] ըստ Քո պատկերի ստեղծեցիր մարդուն, նրա աշխատունակ ձեռքերին վստահեցիր տիեզերքը, որպեսզի Քեզ՝ իր Արարչին հնազանդվելով, գործադրեր արարչության վրա ունեցած իր տիրապետությունը»[1]։

 

381. Մարդը նախասահմանված է իր մեջ կրկնօրինակելու Աստծո մարդացած Որդու պատկերը, – Ով «պատկերն է անտեսանելի Աստծո» (Կղս 1, 15), – որպեսզի Քրիստոսը եղբայրների ու քույրերի մի վիթխարի բազմության առաջնեկը լինի[2]։

 

382. Մարդը «մարմնի և հոգու միություն է»[3]։ Հավատքի ուսմունքը հաստատում է, որ հոգեղեն ու անմահ շունչը ստեղծված է ուղղակիորեն Աստծո կողմից։

 

383. «Աստված մարդուն չստեղծեց՝ նրան միայնակ թողնելով. սկզբից ևեթ ''արու և էգ ստեղծեց նրանց'' (Ծնդ 1, 27), և նրանց միությունը հանդիսանում է անձերի միջև հաղորդության առաջին ձևը»[4]։

 

384. Հայտնության միջոցով ճանաչում ենք տղամարդու և կնոջ սրբության և արդարության սկզբնածին վիճակը մեղքից առաջ. Աստծո հետ նրանց մտերմությունից բխում էր Դրախտի մեջ նրանց գոյության երջանկությունը։

[1] Հռոմեական Պատարագամատույց, Գոհաբանական չորրորդ աղոթք, 118, editio typica (Typis Polyglottis Vaticanis 1970), p. 467.
[2] Հմմտ. Եփս 1, 3-6; Հռմ 8, 29
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 14: AAS 58 (1966) 1035.
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 12: AAS 58 (1966) 1034.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։