Գլուխ Գ. - Հոդված 2. ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 2. ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ

166. Հավատքը անձնական գործողություն է. մարդու ազատ պատասխանն է հայտնվող Աստծո նախաձեռնությանը: Հավատքը, սակայն, կղզիացած գործողություն չէ: Ոչ ոք չի կարող միայնակ հավատալ, այնպես՝ ինչպես որ ոչ ոք չի կարող միայնակ ապրել: Ոչ ոք չի սկսել ինքն իր նախաձեռնությամբ հավատալ, այնպես՝ ինչպես որ ոչ ոք ինքն իր նախաձեռնությամբ չէ, որ գոյություն ունի: Հավատացյալը հավատքը ստացել է ուրիշներից և պետք է ավանդի այն ուրիշների: Հիսուսի և մարդկանց հանդեպ մեր սերը մղում է մեզ՝ խոսելու ուրիշների հետ մեր հավատքի մասին: Այսպիսով, յուրաքանչյուր հավատացյալ կարծես մի օղակ է հավատացյալների մեծ շղթայի մեջ: Ես չեմ կարող հավատալ առանց ուրիշների հավատքի օգնության, և իմ հերթին՝ իմ հավատքով նպաստում եմ զորացնելու ուրիշների հավատքը:

 

167. «Ես հավատում եմ»[1]. Եկեղեցու հավատքն է՝ յուրաքանչյուր հավատացյալի կողմից անհատապես դավանված, հատկապես՝ Մկրտության ժամանակ: «Մենք հավատում ենք»[2]. Եկեղեցու հավատքն է՝ Տիեզերական Ժողովի հավաքված Եպիսկոպոսների կողմից դավանված, կամ ավելի ընդհանուր կերպով՝ հավատացյաների ծիսական հավաքի կողմից: «Ես հավատում եմ». նաև Եկեղեցին՝ մեր Մայրն է, որ իր հավատքով պատասխանում է Աստծուն և մեզ սովորեցնում է ասել. «Ես հավատում եմ», «Մենք հավատում ենք»:

[1] Հավատքի Առաքելական Հանգանակ: DS 30.
[2] Հավատքի Նիկիա-Կոստանդնուպոլսյան Հանգանակ: DS 150 (հունարեն բնագիրը).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։