Մասն Առաջին. ՀԱՎԱՏՔԻ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Բաժին Առաջին. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ» - «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ» – Գրադարան – Mashtoz.org

Մասն Առաջին. ՀԱՎԱՏՔԻ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Բաժին Առաջին. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ» - «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ»

26. Երբ դավանում ենք մեր հավատքը, սկսում ենք ասելով «Ես հավատում եմ» կամ «Մենք հավատում ենք»: Ուստի, Եկեղեցու հավատքը ներկայացնելուց առաջ, այնպես՝ ինչպես որ դավանվում է Հավատամքի մեջ, հանդիսակատարվում է Ծեսի մեջ, և ապրվում՝ պատվիրանների գործադրման և աղոթքի մեջ, հարցնում ենք ինքներս մեզ, թե ի՛նչ է նշանակում «հավատալ»: Հավատքը մարդու պատասխանն է Աստծուն, Ով հայտնվում է մարդուն և նվիրվում է նրան, միաժամանակ գերառատ լույս տալով մարդուն, ով գտնվում է կյանքի վերջին իմաստի որոնման մեջ: Կքննարկենք նախևառաջ մարդու այս փնտրտուքը (գլուխ Ա), ապա Աստվածային Հայտնությունը, որի միջոցով Աստված հայտնվում է մարդուն (գլուխ Բ), և վերջում՝ հավատքի պատասխանը (գլուխ Գ):

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։