Գլուխ Գ. - Հոդված 2. / բ) Հավատքի լեզուն – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 2. / բ) Հավատքի լեզուն

170. Մենք չենք հավատում որոշ բանաձևերի, այլ՝ այն իրականություններին, որոնք արտահայտվում են դրանց միջոցով և որոնց «հպվելու» հնարավորություն է տալիս մեզ հավատքը: «Հավատացյալի հավատքի դավանումը կանգ չի առնում արտահայտելու վրա, այլ՝ հասնում է [արտահայտված] իրականությանը»[1]: Այսուհանդերձ, մենք այդ իրականություններին մերձենում ենք հավատքի բանաձևումների օգնությամբ: Դրանք հավատքը արտահայտելու և ավանդելու, հասարակության մեջ հանդիսավոր կերպով հռչակելու, յուրացնելու և միշտ ավելի ուժգին կերպով գործադրելու հնարավորություն են տալիս մեզ:

 

171. Եկեղեցին, որ «ճշմարտության սյունն ու նեցուկն է» (1Տմ 3, 15), հավատարմորեն պահպանում է հավատքը, որը մեկընդմիշտ ավանդվել է հավատացյալներին[2]: Եկեղեցին է, որ պահպանում է Քրիստոսի խոսքերի հիշատակը և սերնդե սերունդ ավանդում է Առաքյալների հավատքի դավանությունը: Ինչպես որ մայրը իր զավակներին սովորեցնում է խոսել, որով և՝ հասկանալ ու հաղորդակցվել, այնպես էլ Եկեղեցին՝ մեր Մայրը, մեզ սովորեցնում է հավատքի լեզուն, ներածելու համար մեզ հավատքի ըմբռնմանն ու ապրմանը:

[1] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 2-2, q. 1, a. 2, ad 2: Ed. Leon. 8, 11.
[2] Հմմտ. Հդ 1, 3
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։