Գլուխ Գ. - ՄԱՐԴՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՍՏԾՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - ՄԱՐԴՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՍՏԾՈՒՆ

142. Իր Հայտնությամբ՝ «անտեսանելին Աստված, ըստ Իր անհուն սիրո, խոսում է մարդկանց՝ որպես Իր ընկերների, և զրույցի է բռնվում նրանց հետ՝ կանչելու և ընդունելու համար նրանց Իր հետ հաղորդության»[1]: Այս կանչին տրվող պատշաճ պատասխանը հավատքն է:

 

143. Հավատքով՝ մարդը լիովին Աստծուն է ենթարկում իր միտքն ու իր կամքը: Իր ողջ էությամբ, մարդն իր անձնական համաձայնությունն է տալիս հայտնվող Աստծուն[2]: Աստվածաշունչը «հավատքի հնազանդություն»[3] է անվանում հայտնվող Աստծուն մարդու կողմից տրվող այս պատասխանը:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 2: AAS 58 (1966) 818.
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 5: AAS 58 (1966) 819.
[3] Հմմտ. Հռմ 1, 5; 16, 26
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։