Գլուխ Բ. - Հոդված 2. ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 2. ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՄԸ

74. Աստված «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը» (1Տմ 2, 4), այսինքն՝ Հիսուս Քրիստոսի[1]: Անհրաժեշտ է, ուստի, որ Քրիստոսն ավետարանվի բոլոր ժողովուրդներին և բոլոր մարդկանց, և որ այդպիսով Հայտնությունը հասնի ամենուր՝ աշխարհի մի ծայրից մինչև մյուսը.

«Աստված, նույն Իր գերագույն բարության համաձայն, այնպես տնօրինեց, որ այն ամենը, ինչը որ Ինքը հայտնել էր բոլոր ժողովուրդների փրկության համար, միշտ ամբողջական մնար և ավանդվեր բոլոր սերունդներին»[2]:

[1] Հմմտ Հվհ 14, 6
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 7: AAS 58 (1966) 820.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։