Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

68. Սիրուց մղված՝ Աստված հայտնվել և նվիրվել է մարդուն: Այդպես վարված լինելով՝ Նա վճռական և գերառատ պատասխան է տալիս հարցադրումներին, որոնք մարդն ինքն իր առաջ դնում է իր կյանքի իմաստի ու նպատակի վերաբերյալ:

 

69. Աստված հայտնվել է մարդուն՝ նրան աստիճանաբար հաղորդելով Իր խորհուրդը իրադարձությունների ու խոսքերի միջոցով:

 

70. Այն վկայությունից բացի, որ Իր մասին տալիս է ստեղծված իրողությունների մեջ, Աստված հայտնվել է մեր նախածնողներին: Խոսք է ուղղել նրանց, իսկ անկումից հետո՝ նրանց խոստացել է փրկությունը[1] և նրանց ընծայել է Իր Ուխտը:

 

71. Աստված հավիտենական Ուխտ է կնքել Նոյի հետ՝ Իր և բոլոր կենդանի էակների միջև[2]: Այդ դաշինքը տևելու է այնքան, որքան որ տևելու է աշխարհը:

 

72. Աստված ընտրեց Աբրահամին և Ուխտ կնքեց նրա ու նրա սերնդի հետ: Դարձրեց նրան Իր ժողովուրդը, որին Մովսեսի միջոցով հայտնեց Իր Օրենքը: Նախապատրաստեց նրան, մարգարեների միջոցով, ընդունելու ամբողջ մարդկության համար սահմանված փրկությունը:

 

73. Աստված լիովին հայտնվեց առաքելով Իր Որդուն, որի մեջ հաստատեց Իր Ուխտը ընդմիշտ: Նա Հոր վճռական Խոսքն է, այնպես՝ որ Նրանից հետո այլևս չի լինելու ուրիշ ո՛չ մի հայտնություն:

[1] Հմմտ. Ծնդ 3, 15
[2] Հմմտ. Ծնդ 9, 16
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։