Գ. Սույն Քրիստոնեականի նպատակն ու հասցեատերերը – Գրադարան – Mashtoz.org

Գ. Սույն Քրիստոնեականի նպատակն ու հասցեատերերը

11. Քրիստոնեական ուսուցման սույն հատորը կամենում է կանոնավոր և համադրական կերպով ներկայացնել կաթողիկե ուսմունքի էական և հիմնական նյութերը և՛ հավատքի, և՛ բարոյականության վերաբերյալ, Վատիկանյան Երկրորդ Ժողովի և Եկեղեցու ողջ Ավանդության լույսի ներքո: Իր հիմնական աղբյուրներն են Աստվածաշունչը, Սուրբ Հայրերը, Ծեսը և Եկեղեցու Վարդապետությունը: Սահմանված է ծառայելու որպես «հենման կետ՝ բոլոր այն ընդարձակ կամ ամփոփ կրոնուսույցների համար, որ պատրաստվում են տարբեր երկրներում»[1]:

 

12. Քրիստոնեական ուսուցման սույն հատորը առաջնային կերպով հասցեագրված է հավատքի ավանդմանը պատասխանատու անձանց. նախևառաջ Եպիսկոպոսներին, որպես հավատքի ուսուցիչների և Եկեղեցու Հովիվների: Ընծայվում է նրանց՝ որպես Աստծո ժողովրդին ուսուցանելու իրենց պարտականության կատարման գործիք: Եպիսկոպոսների միջոցով, ապա, ուղղվում է քրիստոնեական կրոնի դասագրքեր շարադրողներին, քահանաներին և քրիստոնեական կրոնի ուսուցիչներին: Օգտակար ընթերցանություն կլինի նաև մյուս բոլոր հավատավոր քրիստոնյաների համար:

[1] Արտակարգ Համագումարի Ecclesia sub Verbo Dei mysteria Christi celebrans pro salute mundi. II B a 4 եզրափակիչ տեղեկագիրը (Ed. Civilate Vaticana 1985), p. 11.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։