«Ես Եմ Ճանապարհը» (Հվհ 14, 6) – Գրադարան – Mashtoz.org

«Ես Եմ Ճանապարհը» (Հվհ 14, 6)

Դանդաղ կարդա այս խորհուրդները:
Հանդարտ խորհրդածիր այս մտածումների շուրջ:
Բաներ են, որոնք ականջիդ շշնջում եմ
ընկերոջ, եղբոր, հոր մտերմությամբ:
Եվ Աստված էլ է լսում
այս մտերմիկ զրույցները:
Քեզ ոչ մի նոր բան չեմ պատմելու.
իմ նպատակն է վերարթնացնել քո հուշերը,
որպեսզի թաքնված վիճակից դուրս գան որոշակի մտքեր,
որոնք կարող են ուշադրությունդ գրավել և քեզ խորապես տպավորել:
Այդպես կկարողանաս կյանքդ բարելավել,
առաջ կընթանաս աղոթքի և Սիրո ճանապարհներով,
և կդառնաս, ի վերջո, մի ողջամիտ հոգի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։