Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

Թույլ տուր ինձ, ընթերցող ընկեր,
վերցնել քո հոգին
և նրան դիտել տալ մարդկային առաքինություններ.
շնորհը գործում է բնության մեջ:
Բայց մի՛ մոռացիր,
որ իմ մտորումները,
որքան էլ որ մարդկային թվան քեզ,
քանի որ դրանք գրել եմ – և նաև ապրել –
քո համար և իմ համար՝ Աստծո առջև,
չեն կարող քահանայական չլինել:
Թող որ այս էջերը կարողանան
այնքա՜ն օգտակար լինել,
– ես դա խնդրում եմ մեր Տիրոջը –
որ կարողանան բարելավել մեզ
և մղեն մեզ թողնելու այս կյանքում,
մեր գործերով,
մի ակոս՝ պտղառատ ու արգասավոր:
 
(*)

(*) «Ակոս» գիրքը, որի հայերեն առաջին թարգմանությունն է սա, առաջին անգամ հրատարակվել է 1986 թվականին, մինչև օրս թարգմանվել է բոլոր գլխավոր լեզուներով և ունեցել է տասնյակ հրատարակություններ, ընդհանուր ավելի քան 565.000 տպաքանակով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։