Զվարթություն – Գրադարան – Mashtoz.org

Զվարթություն

657. Ճշմարիտ առաքինությունը տխրադեմ ու հակակրելի չէ, այլ՝ սիրալիորեն զվարթ:
 
658. Եթե գործերը հաջող են ընթանում, ուրախանանք դրա համար, օրհնելով Աստծուն, որ շնորհում է մեզ աճ: – Վա՞տ են ընթանում: – Ուրախանանք, օրհնելով Աստծուն, որ մեզ մասնակից է դարձնում Իր քաղցր Խաչին ... :
 
659. Զվարթությունը, որ պետք է ունենաս, այն մեկը չէ, որ կարող ենք անվանել «ֆիզիոլոգիական», որն հատուկ է առողջ կենդանուն, այլ՝ գերբնականը, որ ծնվում է ամեն բան և ինքդ քեզ մեր Հայր-Աստծո սիրալիր բազուկներին հանձնելուց:
 
660. Երբեք մի՛ վհատվիր, եթե առաքյալ ես: – Չկա մի այնպիսի խոչընդոտ, որ դու չես կարող հաղթահարել: – Էլ ինչո՞ւ ես տխուր:
 
661. Երեսդ՝ կախ ... , վարմունքդ՝ կոպիտ ... , տեսքդ՝ ծիծաղելի ... , պահվածքդ՝ հակակրելի ... : Այսպե՞ս է, որ հույսն ունես խրախուսել ուրիշներին, որ Քրիստոսին հետևեն:
 
662. Ուրախ չե՞ս: – Մտածի՛ր. ինչ որ մի խոչընդոտ կա Աստծո և իմ միջև: – Պատճառը գրեթե միշտ կգտնես:
 
663. Ինձնից խորհուրդ ես հարցնում տրտմությանդ դարման գտնելու համար: – Քեզ մի դեղագիր կտամ, որ վստահելի ձեռքերից է գալիս. Հակոբոս Առաքյալից:
«Եթէ վշտանայցէ՞ ոք ի ձենջ»: – Տխո՞ւր ես, որդիս: – «Յաղօթս կայցէ»: – Աղոթի՛ր (Հկբ 5, 13): – Փորձիր և կտեսնես:
 
664. Տրտում մի՛ եղիր: – Իրողությունների վերաբերյալ տեսությունդ թող առավել ... «մեզ բնորոշ» – առավել քրիստոնեական – լինի:
 
665. Ուզում եմ, որ դու միշտ գոհ լինես, որովհետև բերկրանքը ճանապարհիդ ամբողջացուցիչ մասերից մեկն է:
Բոլորի համար հայցիր այս միևնույն գերբնական բերկրանքը:
 
666. «Ուրախ լիցի սիրտ, որ խնդրէ զհաճոյս նորա». Ուրախ կլինեն սրտերը, որ ջանում են կատարել Աստծո կամքը (1Մն 16, 10):
Ահա՛ քեզ մի լույս՝ տրտմությանդ պատճառները գտնելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։