
Նախաբան
- 01
-
02
-
-
03
-
Թույլ տուր ինձ, ընթերցող ընկեր,
վերցնել քո հոգին
և նրան դիտել տալ մարդկային առաքինություններ.
շնորհը գործում է բնության մեջ:
Բայց մի՛ մոռացիր,
որ իմ մտորումները,
որքան էլ որ մարդկային թվան քեզ,
քանի որ դրանք գրել եմ – և նաև ապրել –
քո համար և իմ համար՝ Աստծո առջև,
չեն կարող քահանայական չլինել:
Թող որ այս էջերը կարողանան
այնքա՜ն օգտակար լինել,
– ես դա խնդրում եմ մեր Տիրոջը –
որ կարողանան բարելավել մեզ
և մղեն մեզ թողնելու այս կյանքում,
մեր գործերով,
մի ակոս՝ պտղառատ ու արգասավոր:
(*)
(*) «Ակոս» գիրքը, որի հայերեն առաջին թարգմանությունն է սա, առաջին անգամ հրատարակվել է 1986 թվականին, մինչև օրս թարգմանվել է բոլոր գլխավոր լեզուներով և ունեցել է տասնյակ հրատարակություններ, ընդհանուր ավելի քան 565.000 տպաքանակով: