23-25. Երուսաղեմում անցկացված օրեր – Գրադարան – Mashtoz.org

23-25. Երուսաղեմում անցկացված օրեր

⁓ Հվհ 1, 48;  ≈ Ղկս 16, 15
 
23Եվ երբ Նա Զատիկին Երուսաղեմում էր, տոնի ժամանակ շատերն հավատացին Իր Անվանը, տեսնելով Իր նշանները, որ կատարում էր: 24Հիսուսն Ինքը, սակայն, չէր վստահում նրանց, որովհետև Ինքն ամենքին գիտեր 25և որովհետև կարիք չուներ, որ ինչ որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ Ինքը գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ:
2, 23 - «հավատացին Իր Անվանը». Սա մեկն է այն երեք անգամներից Հովհաննեսի Ավետարանում, որտեղ հավատալ («πιστεύω» - «պիստէուօ») բայը – որ յուրահատուկ կերպով հաճախակի է գործածվում իր Ավետարանում (98 անգամ), մինչ երբեք չի գործածվում հավատք («πίστις» - «պիստիս») գոյականը – կիրառվում է Հիսուսի Անվան («ὄνομα» - «օնոմա») հետ կապակցությամբ (հմմտ. նաև 1, 12 և 3, 18), փոխանակ ուղղակիորեն Իր Անձին վերաբերվելու:
 
2, 24 - «չէր վստահում նրանց». Բնագրում նույն «հավատալ» բայն է՝ իմաստային հոմանիշ-նրբերանգով գործածված: Հիսուսը նրանց չի վստահում, որովհետև նրանց հավատքը հիմնվում է սոսկ նշանների, հրաշքների վրա: Այդպիսի ''հավատքին'' Հիսուսը չի վստահում (հմմտ. նաև 20, 29): – Տե՛ս նաև Մտթ 8, 1-9, 38+ և Հվհ 8, 10+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։