Նախաբան (1, 1-18) – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան (1, 1-18)

Աստվածաբանական եզակի կարևորություն ունեցող տողեր են: Հիսուս Քրիստոսը՝ Հոր հավիտենական Բանը, աշխարհի Արարիչը Հոր հետ, ճշմարիտ Լույսը, մարմնացել է՝ աշխարհին հաղորդելու համար լույսը, վերջնական ու փրկարար հայտնությունը՝ ի նպաստ բոլոր մարդկանց: Հրեաները, սակայն, չընդունեցին այն, թեև ստացել էին Հովհաննես Մկրտչի վկայությունը. ովքեր, սակայն, ընդունեցին և հավատացին Նրան, բարձրացվեցին Աստծո զավակ լինելու արժանապատվությանը:

Նախաբանում ամփոփ ներկայացված են այն մեծ թեմաները, որոնք զարգացվելու են Ավետարանի հետագա էջերում. Քրիստոսի հայտնությունը որպես լույս, ճշմարտություն, կյանք, փառք, Հոր հայտնություն. հավատքն ու անհավատությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։