43-45. Հիսուսը Գալիլեայում – Գրադարան – Mashtoz.org

43-45. Հիսուսը Գալիլեայում

⁓ Հվհ 2, 23
≈ Մտթ 4, 12; 13, 57; 16, 14; Մրկ 6, 4; Ղկս 4, 24
 
43Երկու օր անց, ապա, Նա այդտեղից ճանապարհ ընկավ դեպի Գալիլեա: 44Թեև Հիսուսն Ինքը վկայել էր, որ մարգարեն չի գնահատվում իր հայրենիքում, 45բայց երբ Գալիլեա հասավ, գալիլեացիները Նրան ուրախությամբ ընդունեցին, որովհետև տեսել էին, թե որքա՜ն և ինչպիսի՜ գործեր էր կատարել Երուսաղեմում տոնի ժամանակ, քանի որ իրենք էլ էին գնացել տոնին:
 
4, 44 - «իր հայրենիքում». Հմմտ. Մտթ 13, 57; Մրկ 6, 4; Ղկս 4, 24: Մյուս երեք Ավետարաններում «հայրենիք» ասելով հասկացվում է Նազարեթը, այստեղ՝ հրեաբնակ տարածքները, ի հակադրություն Սամարիայի, կամ էլ՝ Երուսաղեմը, ի հակադրություն Գալիլեայի:
 
4, 45 - «ուրախությամբ ընդունեցին». Հուն. «ἐδέξαντο» - «էդեքսանտո». «Դեխոմայ» բայը նշանակում է ընդունել՝ բարիգալուստ ասելու ուրախությամբ, հոգու զվարթությամբ: Հովհաննեսը միայն այս տողում է գործածում այս եզրը, որն ավելի հաճախակի է հանդիպում համատես երեք Ավետարաններում (Մտթ 10, 14; 10, 404; 10, 412; 11, 14; 18, 52; Մրկ 6, 11; 9, 374; 10, 15; Ղկս 2, 28; 8, 13; 9, 5; 9, 484; 9, 53; 10, 8.10; 16, 4.6.7.9; 18, 17; 22, 17):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։