55-57. Զատիկը մոտենում է – Գրադարան – Mashtoz.org

55-57. Զատիկը մոտենում է

⁓ Հվհ 2, 13; 6, 4; 7, 11
≈ 2Կր 30, 17; Թց 9, 6-13
 
55Երբ հրեաների Զատիկը մոտեցավ և այդ երկրամասից շատերը Երուսաղեմ գնացին, որպեսզի մաքրագործվեին Զատիկից առաջ. 56նրանք, ահա՛, փնտրում էին Հիսուսին, և Տաճարում կանգնած՝ ասում էին միմյանց. «Ի՞նչ է ձեզ թվում. արդյոք չի՞ գա տոնին»: 57Քահանայապետներն ու փարիսեցիները, մյուս կողմից, հրաման էին տվել, որ եթե ինչ որ մեկն իմանա, թե Նա որտե՛ղ է, հաղորդի, որպեսզի ձերբակալեին Նրան:
11, 55 - «հրեաների Զատիկը». Հովհաննեսի կողմից հիշատակվող երրորդ Զատիկն է, 2, 13-ից և 6, 4-ից հետո: ꟷ
- «որպեսզի մաքրագործվեին». Ըստ այն ցուցմունքների, որ պարունակված էին Օրենքի գրքում (հմմտ. Ել 19, 10-11.15; Թց 9, 6-14; 2Մն 30, 1-3.15-18):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։