Հովհաննեսի Ավետարանի կառուցվածքն ու բովանդակությունը – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննեսի Ավետարանի կառուցվածքն ու բովանդակությունը

Պատմական հերթականությունը, որին հետևում է Հովհաննեսի Ավետարանը, համապատասխանում է աստվածաբանական այն նպատակին ու ծրագրին, որն Առաքյալն իր առջև դրել է Ավետարանի շարադրումը սկսելուց առաջ: Ինքն իսկ ասում է, որ Ավետարանը գրել է ո՛չ թե ժամանակագրական ճշգրիտ հաշվետվություն ներկայացնելու նպատակով, այլ՝ «որպեսզի դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին, և որպեսզի հավատալով՝ դուք կյանք ունենաք Նրա Անունով» (Հվհ 20, 31):

Ընդհանուր գծերով, Հովհաննեսի հետևած հերթականությունը համապատասխանում է մյուս Ավետարանիչների քարոզչությանը: Համատես երեք Ավետարանների հետ համաձայնվում է հետևյալ առանցքային կետերում. Հիսուսն Իր հանրային առաքելությունը սկսում է Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելուց հետո, քարոզում և հրաշքներ է գործում Գալիլեայում և Երուսաղեմում, Իր երկրային կյանքն ավարտելով Խաչելությամբ ու փառավոր Հարությամբ (հմմտ. Գրծ 10, 38-41):

Ընդհանուր այս պատկերի ներսում, Հովհաննեսը հետևում է իր սեփական ծրագրին, որը տարբերվում է համատես երեք Ավետարաններից, որպես հիմք ընդունելով մի քանի առանցքային գաղափարներ, որոնք զարգացնելու է իր Ավետարանի էջերում. հրեական տոների հերթականությունը, որոնց շուրջն է զարգացվում դեպքերի պատմությունը. ներկայացումը մի քանի գաղափարների, ինչպիսիք են Հին Ուխտի փոխարինումը Նորով, թեմաները կյանքի, կյանքի հացի, լույսի, ճշմարտության, սիրո, ... . վերջում, Հիսուսի աստիճանական հայտնությունը որպես Մեսսիա և Աստծո Որդի, և ընդհակառակը՝ հարաճուն կուրությունը հրեաների, որ մերժում են Քրիստոսին, մինչև որ հասնում է գերագույն պահը՝ Հիսուսի «ժամը»: Սրանք են թելերը, որոնցով հյուսված է չորրորդ Ավետարանը: Մոտավոր բաժանում կատարելով, ուստի, Հովհաննեսի կազմած ծրագիրը կարող ենք ուրվագծել հետևյալ կերպ:

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։