Ա. Իգնատիոսը որպես Եկեղեցու միության և հաղորդության պաշտպան – Գրադարան – Mashtoz.org

Ա. Իգնատիոսը որպես Եկեղեցու միության և հաղորդության պաշտպան

Այս հարցն ակնհայտ է նամակներից յուրաքանչյուրում: Քննարկվում է տարբեր տեսանկյուններից դիտված, որպես հիմնավորում ունենալով հետևյալ տարրերը.

– Քրիստոսը Եկեղեցու գլուխն է: Գլուխը չի կարող ծնվել առանձին, առանց անդամների (Թրալ. ԺԱ.).

– Ուր Քրիստոսն է, այնտեղ է Ընդհանրական Եկեղեցին (Զմյուռ. Ը.).

– Ինչպես Քրիստոսն է սիրում Եկեղեցուն, այնպես էլ եղբայրները և ամուսինները պետք է սիրեն միմյանց (Պող. Ե).

– Միության առանցքը և Քրիստոսի տեսանելի ներկայացուցիչը Եպիսկոպոսն է (Մագ. Գ.Դ., Թրալ. Գ., Զմյուռ. Ը.).

– Եկեղեցիները պետք է միության մեջ լինեն և հաղորդության կապեր պահպանեն: Խորհրդանշական է Անտիոքի Եկեղեցուն ուղղված «ուրախակցության առաքելության» դեպքը (Զմյուռ. ԺԱ., Ֆիլ. Ժ., Պող. Է.).

– Միության աղբյուրը միասնական մասնակցությունն է Սուրբ Պատարագին (Ֆիլ. Դ., Եփես. ԺԳ.) և ծիսական արարողություններին (Եփես. Ե.).

– Միության մեջ մնալով՝ հարատև մասնակցում ենք Աստծո կյանքին (Եփես. Դ.).

– Ովքեր, զղջալով, վերադառնում են Եկեղեցու միությանը, նրանք էլ են պատկանում Աստծուն (Ֆիլ. Գ.).

– Ուր իշխում են բաժանումներն ու զայրույթը, այնտեղ չի բնակվում Աստված (Ֆիլ. Ը.):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։