Հորդորներ և հրաժեշտի ողջույններ – Գրադարան – Mashtoz.org

Հորդորներ և հրաժեշտի ողջույններ

ԺԴ. Գիտեմ, որ արդեն իսկ լի եք Աստծով, այդ պատճառով էլ ձեզ համառոտ հորդորներ գրեցի: Հիշեցեք ինձ ձեր աղոթքներում, որպեսզի կարողանամ հասնել Աստծուն: Հիշեցեք նաև Ասորիքի Եկեղեցուն, որի անունը կրելուն արժանի չեմ: Աստծո մեջ միաբանված ձեր աղոթքի և ձեր սիրո կարիքն ունեմ, որպեսզի Ասորիքի Եկեղեցին, ձեր Եկեղեցու շնորհիվ, ի վերուստ իջած ցողով զովանա[1]:

 

ԺԵ. Ձեզ ողջունում են եփեսացիները Զմյուռնիայից, որտեղից եմ ձեզ գրում: Ձեր նման, նրանք էլ եկան ինձ այցելելու Աստծո փառքի համար: Ամեն կերպ սփոփեցին ինձ, Զմյուռնիայի Եպիսկոպոս Պողիկարպոսի հետ միասին: Մյուս Եկեղեցիներն էլ են ձեզ ողջունում Հիսուս Քրիստոսի պատվով: Ողջ եղեք Աստծո մեջ համախոհությամբ, անկորույս պահպանելով այն անբաժան հոգին, որ Հիսուս Քրիստոսն է:

[1] Իգնատիոսն իր սիրազեղ սրտով կրկին հիշում և աղոթքներ է խնդրում Անտիոքի իր սիրելի Եկեղեցու համար, որից հարկադրաբար հեռացվել էր հալածանքների պատճառով: Իր մյուս նամակներից տեղեկանում ենք, որ Իգնատիոսը շուտով իմանում է, որ Անտիոքի Եկեղեցին վերագտել է իր խաղաղությունը: Տարբեր համայնքների խնդրում է պատվիրակներ ուղարկել Անտիոք, փոխանցելու համար իր ողջույններն ու ուրախակցությունը և միասին գոհություն հայտնելու Տիրոջը (տե՛ս Ֆիլ. Ժ 1, Զմյուռ. ԺԱ 2, Պող. Է 1):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։