Խուսափել հերետիկոսներից. Քրիստոսն է միակ բժիշկը – Գրադարան – Mashtoz.org

Խուսափել հերետիկոսներից. Քրիստոսն է միակ բժիշկը

Է. – 1. Ոմանք սովոր են, վատագույն խաբեությամբ, շարունակ կրկնել Տիրոջ Անունը, բայց հետո Աստծուն անարժան գործեր են կատարում: Պետք է խուսափեք այդպիսիներից, ինչպես վտանգավոր գազաններից. կատաղած շներ են, որ կծում են անսպասելիորեն: Պետք է զգույշ լինեք, քանի որ նրանց հասցրած վերքերը դժվարությամբ են բուժվում[1]:

 

2. Միայն մեկ բժիշկ կա, մարմնեղեն և հոգեղեն, ծնված և անծին, արարված մարմնի մեջ՝ Աստված, մահվան մեջ՝ ճշմարիտ Կյանք, ծնված՝ Մարիամից և Աստծուց, նախ՝ չարչարելի, ապա՝ անչարչար. Հիսուս Քրիստոս, մեր Տերը[2]:

 
[1] Նամակի ձայներանգը հանկարծակի փոխվում է, դառնալով խիստ ու սաստիկ: Իգնատիոսը հատուկ խստություն է դրսևորում հերետիկոսների նկատմամբ, քանի որ աղավաղում են հավատքը և պառակտում են Եկեղեցին (տե՛ս հատկապես Զմյուռնիայի քրիստոնյաներին ուղղված նամակը): Նման դիրքորոշումը համընդհանուր է Առաքյալների և առաքելաշավիղ Հայրերի գրություններում:
[2] Հերետիկոսներին ակնարկելուց հետո, Իգնատիոսը գրի է առնում հավատքի մի համառոտ, բայց իմաստալի ու շա՜տ գեղեցիկ դավանություն: Հակադրույթները, որ ցույց են տալիս մարդկային և աստվածային բնությունների կատարյալ միությունը Հիսուս Քրիստոսի մեկ և միակ Անձում, գործածված են Դոկետների դեմ, որոնց համաձայն՝ Քրիստոսի մարդկային բնությունը սոսկ երևութական էր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։